Որո՞նք են Ռուսաստանում ամենահարուստ ազգերը

«Лента.ру»-ն փորձել է հասկանալ, թե ովքեր են Ռուսաստանում ամենահարուստները: Ուշագրավ է, որ այդ հետազոտության հիմքում դրվել է էթնիկական գործոնը:

Հրատարակչությունը վերլուծել է զանազան էթնիկական միավորումների կայքրեը, հարցազրույցներ, կենսագարականներ, որտեղ տեղ են գտած սփյուռքի նշանավոր ու հարուստ մարդկանց մասին հոդվածները:

Ցուցակի առաջին հորիզոնականում, ինչպես և սպասելի էր, ռուսներն են: 89 ամենահարուստ ռուսների ընդհանուր կապիտալը կազմել է 165 միլիարդ դոլար: Երկրորդ տեղում հրեաներն են: Այդ ազգության 42 ներկայացուցիչներ ունեն 122 միլիարդ դոլար:

Հայերն իրենց ունեցվածքով 5-րդ տեղում են: Մեր ամենահարուստ ռուսաստանաբնակ հայրենակիցներն ունեն 21 միլիարդ դոլար:
Իսկ ահա ադրբեջանական սփյուռքի 3 հարուստներն իրնեց 16,8 միլիարդ դոլարով զբաղեցրել են 7-րդ տեղը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում