ԴԺՀ-ն պատերազմի վերսկսմամբ Է սպառնում սահմանազատման համաձայնագրից Ուկրաինայի հրաժարվելու պատճառով

Ինքնահռչակ Դոնեցկի Ժողովրդական Հանրապետությունում (ԴԺՀ) պատրաստվում են ռազմական գործողությունների վերսկսման, քանի որ Ուկրաինայի իշխանությունները հետ են կանչել ստորագրությունը Դոնբասում հակամարտող կողմերի միջեւ սահմանազատման գծի համաձայնեցման պայմանագրից: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է ԴԺՀ-ի վարչապետ Ալեքսանդր Զախարչենկոն:

«Սահմանազատման գծի համաձայնեցման պայմանագրից ստորագրության հետկանչման վերաբերյալ հայտարարել Է Ուկրաինան: Պատրաստվում ենք պատերազմի»,- լրագրողներին ասել Է Զախարչենկոն Մակեեւկա կատարած ուղեւորության ընթացքում:

Ավելի վաղ ԴԺՀ-ի առաջին փոխվարչապետ Անդրեյ Պուրգինը նաեւ հայտարարել Է, որ Ուկրաինայի իշխանությունները չեն կատարել հակամարտող կողմերի բաժանման պարտավորությունները:

«Համաձայնեցվել Էր հակամարտող ուժերի բաժանման գիծը, բայց Կիեւն առանց պատճառների բացատրության հետ Է կանչել իր ներկայացուցիչ գեներալ Դումանսկու ստորագրությունը համապատասխան փաստաթղթից»,- հոկտեմբերի 29-ին ասել Է Պուրգինը լրագրողներին:

Ըստ որում, նրա խոսքով՝ «ազգային գվարդիան մշտապես խախտում Է զինադադարը՝ հրետակոծվում են բնակելի թաղամասերը, ամեն օր զոհվում են խաղաղ բնակիչներ», հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում