200 կգ քաշով և 2 մետր բարձրությամբ iPhone-ը հայտնվել է Գինեսի ռեկորդների գրքում
Նմանատիպ
YouTube-յան բլոգեր Արուն Մայնին և DIY Perks ալիքի հեղինակ Մեթյու Պերկսը ստեղծել են հսկա՝ մոտ 200 կգ-ոց և մոտ 2 մետր բարձրությամբ iPhone։ Սաքրավորումը ներառվել է Գինեսի ռեկորդների գրքում՝ որպես աշխարհում երբևէ ստեղծված ամենամեծ սմարթֆոն։
Բլոգերի խոսքով՝ նախագիծը կյանքի կոչելու համար պահանջվել է մեկ տարի և ավելի քան 100 000 դոլար։ Սարքավորումը համակարգչի նման է և հավաքված է Intel Core i9 պրոցեսորով, ունի AMD Radeon RX 6950 XT վիդեոքարտ և 128 ԳԲ օպերատիվ հիշողություն։ Հսկայական սարքավորումն աշխատում է Bliss օպերացիոն համակարգով։
Սմարթֆոնի էկնաը ստեղծել է LG Signature հեռուստացույցների 88 դյույմանոց OLED էկրանների հիման վրա, բայց ավելացվել է նաև սենսորային շերտ։
Որպես տեսախցիկ՝ գաջեթում օգտագործվել է Canon EOS R5 и Sony RX10 Mark 4, իսկ ձայնի հնչողության համար 50 Վտ հզորությամբ ութ դինամիկ։
Հսկա սմարթֆոնի թեստավորման ժամանակ բլոգերն այն տեղավորել է անվասայլակի վրա և տեղափոխել Լոնդոն, դրանով անկանխիկ վճարում արել, ինչպես նաև էլեկտրոնային նամակ ուղարկել Թիմ Կուկին, ֆիլմ դիտել, զանգ կատարել և զարթիչի ֆունկցիան օգտագործել։
Գինեսի ռեկորդների գրքում ներառվելու համար սարքավորումը պետք է համապատասխանի մի շարք չափանիշների․ առաջիյ հերթին՝ պետք է լիովին ապահովի ֆունկցիոնալությունը՝ թերթել էջերը, ուղարկել հաղորդագրություն, էլ․ նամակ, հավելվածներ ներբեռնել՝ ինչպես սովորական հեռախոսները։
Բացի այդ, սարքավորումը պետք է ունենա աշխատող տեսախցիկ, լապտեր, լիցքավորման հնարավորություն։ Այդ բոլոր պարամետրերը Գինեսի ռեկորդների գրքի ներկայացուցիչները ստուգել են, որից հետո միայն բլոգեր Մայնիին հանձնել սերտիֆիկատը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում