Ադրբեջանում նավթաարդյունաբերությունը անկում է ապրում. «Ռոյթերս»

Ադրբեջանում 2.5 տոկոսով նավթի արդյունահանման անկում է սպասվում սկսած 2015 թվականից:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է «Ռոյթերս»-ը` հղում կատարելով Ադրբեջանի կառավարությանը մոտ կանգնած աղբյուրին:

Անգլիական լրատվական գործակալությունը դրա համար որպես պատճառ նշում է Ադրբեջանում նավթի արդյունահանման գլխավոր օպերատոր British Petrolium ընկերության կողմից շահագործվող Ազերի, Գյունեշլի եւ Չիրաղ նավթահանքերում արդեն մի քանի տարի գրանցված նավթարդյունահանման անկումը, ինչը խիստ մտահոգում է Բաքվին:

Նշվում է, որ թեեւ BP-ն եւ Ադրբեջանի պետական նավթային ընկերությունը (SOCAR) փորձել են մեղմել պաշտոնական Բաքվի այդ անհանգստությունը, որ միջոցներ են ձեռնարկում նավթի արդյուհանման կայունացման համար, սակայն այս տարի, նախորդ տարվա համեմատ, արդեն 1.5 մլն տ պակաս նավթ է արդյունահանվել, իսկ հաջորդ տարի ակնկալվում է այս տարվանից 1.03 մլն տոննայով ավելի պակաս ծավալ:

«Ռոյթերս»-ը հաղորդում է, որ Ադրբեջանում նավթի արդյունահանման ծավալների կայուն անկում է կանխատեսվում նաեւ հաջորդ տարիներին, ինչը պայմանավորված է նավթահորերում նավթի պակասելու հետ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում