Մեզ համար շատ զարմանալի է Ռուսաստանի դիրքորոշումը՝ կապված «Զանգեզուրի միջանցքի» հետ

Մեզ համար շատ զարմանալի է Ռուսաստանի դիրքորոշումը՝ կապված «Զանգեզուրի միջանցքի» հետ

Իրանի և Հայաստանի միջև ուղիղ սահմանային կապը մի քանի հազար տարվա պատմություն ունի, և բոլոր երկրները, այդ թվում՝ Ռուսաստանը, պետք է հարգեն այն։ Այս մասին Mehr գործակալության հետ զրույցում հայտարարել է Իրանի խորհրդարանի Ազգային անվտանգության հանձնաժողովի անդամ Հասան Քաշքավին, անդրադառնալով «Զանգեզուրի միջանցքի» բացմանը:

«Հայաստանի միջև ուղիղ սահմանային կապը մի քանի հազար տարվա պատմություն ունի, և բոլորը, այդ թվում՝ Ռուսաստանը, պետք է հարգեն այն: Բոլորս պետք է կարևորենք երկրների տարածքային ամբողջականության պահպանումն և միջազգային սահմանների ճանաչումը։ Մեզ համար շատ զարմանալի է Ռուսաստանի դիրքորոշումը՝ կապված «Զանգեզուրի միջանցքի» հետ։ Ամեն դեպքում, մենք հույս ունենք, որ Ռուսաստանը, Ադրբեջանը, Թուրքիան, Հայաստանը և մնացյալ երկրները կփորձեն արդյունավետ գործողություններ ձեռնարկել տարածքային ամբողջականության և անկախության հարգման և միջազգային սահմանների ճանաչման շրջանակում», – ասել է նա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում