Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրում գերիների հարցը ներառված չէ․ Ալեն Սիմոնյան
09/09/2024 12:54
Նմանատիպ
ՀՀ-ի և Ադրբեջանի միջեւ քննարկվող խաղաղության պայմանագրում գերիների հարցը ներառված չէ․ այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։ Նա վստահեցրեց, որ գերիների հետ կապված բանակցությունները Հայաստանը վարում է բոլոր հնարավոր հարթակներում եւ բոլոր հնարավոր ձևաչափերով։
Ալեմ Սիմոնյանի խոսքով՝ գերիների հարցը ներառված է նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ, որտեղ Ռուսաստանն ու Ադրբեջանը պարտավորվում են ապահովել գերիների ու պահվող այլ անձանց վերադարձը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում