Ուկրաինական զորքերի Խոշոր կուտակումներ՝ Բելառուսի սահմանին

Ուկրաինական զորքերի Խոշոր կուտակումներ՝ Բելառուսի սահմանին

Ուկրաինան Բելառուսի սահմանին կուտակել է զորամիավորում, որը բաղկացած է շուրջ 14 հազար զինծառայողից։ Այս մասին հայտնել է Բելառուսի Անվտանգության խորհրդի պետքարտուղար Ալեքսանդր Վոլֆովիչը։

«Պարզապես ծիծաղելի է ուկրաինական կողմի այն պնդումը, որ բելառուսական զորամիավորումը, որն այժմ գտնվում է պետական սահմանի մոտ, սպառնում է Ուկրաինայի անվտանգությանը», – ասել է նա:

Վոլֆովիչի խոսքով՝ Հարավային ուղղությամբ ուժեղացման մասին Բելառուսի որոշումը միանգամայն արդարացված է։ Նա հավելել է, որ սահմանի մոտ 4,5 հազար զինվորականներից բաղկացած բելառուսական զորամիավորումը մի քանի անգամ փոքր է այն ուժերից, որը Ուկրաինան կենտրոնացրել է այդ հատվածում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում