Ռուսաստանը ԱԹՍ-ով հարվածե՞լ է Լատվիային

Ռուսաստանը ԱԹՍ-ով հարվածե՞լ է Լատվիային

Լատվիայի նախագահ Էդգար Ռինկևիչը հայտարարել է, որ հանրապետության Արևելքում ռուսական ռազմական անօդաչու թռչող սարք է ընկել: Նրա խոսքով՝ փաստի առթիվ հետաքննություն է սկսվել։ Երկրի պաշտպանության նախարարությունը պնդում է, որ ԱԹՍ-ը Լատվիայի տարածք է հասել Բելառուսի օդային տարածքից:

«Մենք սերտ կապի մեջ ենք մեր դաշնակիցների հետ։ Նման միջադեպերի թիվը ՆԱՏՕ-ի արևելյան թևում աճում է, մենք պետք է հավաքական մոտեցում մշակենք դրանց նկատմամբ», – նշել է Ռինկևիչը։

Լատվիայի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ անօդաչուն ընկել է սեպտեմբերի 7-ին Ռեզեկնե քաղաքի շրջանում: Ռազմական գերատեսչությունն այդ մասին տեղեկացրել է Լատվիայի պետական մարմիններին և տարածաշրջանի ՆԱՏՕ-ի երկրներին:

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը չի մեկնաբանել ընկած անօդաչու թռչող սարքի մասին տեղեկատվությունը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում