Հայտնի է, թե երբ է Siri-ն հասանելի լինելու iPhone-ում
Նմանատիպ
Արհեստական բանականության հիման վրա աշխատող Apple Intelligence համակարգը iOS 18 սմարթֆոնում հասանելի չի լինի iPhone 16-ի թողարկման պահից։ Այդ մասին հաղորդում է հեղինակավոր ինսայդեր և Bloomberg-ի լրագրող Մարկ Գուրմանը։
Նրա տեղեկություններով՝ Apple-ում արհեստանական բանականության առաջին գործառույթները կհայտնվեն iOS 18․1-ում՝ հոկտեմբերին։ Դրանց շարքում, ըստ աղբյուրի, կլինեն տարբեր գործառույթներ՝ այդ թվում տեքստերի սեղմման, ծանուցումների խմբավորման, հաղորդագրություններին ինքնաշխատ պատասխանող հավելված, հեռախոսազանգերի ձայնագրման, ինչպես նաև լուսանկաներից ավելորդ օբյեկտների հեռացման հնարավորություն։
Գուրմանը նաև նշել է, որ ԱԲ գործառույթների ավելացումը կսկսվի տարեվերջին՝ iOS 18.2-ի թողարկմանը զուգահեռ։ Կանխատեսվում է, որ նոր հնարավորություններին զուգահեռ՝ կհայտնվի նաև Image Playground՝ պատկերների գեներացման համար, ինչպես նաև Genmoji՝ սմայլիկներ՝ օգտատիրոջ տեքստային նկարագրությանը համապատասխան։
iOS 18.2-ի առաջին բետա տարբերակը սպասվում է հոկտեմբերին, իսկ կայուն վաճառքը՝ դեկտեմբերին։
Ինչ վերաբերում է ChatGPT-ի ինտեգրացիային և Siri-ի թարմացված տարբերակին, ապա ամենայն հավանականությամբ մինչև գարուն դա ևս կլինի։
Նշենք, որ iPhone 16-ի շնորհանդեսը նախատեսված է այսօր՝ տեղի ժամանակով 21։00-ին։
Հետևեք մեզ նաև Telegram-ում