Առուշ Առուշանյանը դատապարտվեց ազատազրկման
10/09/2024 12:54
Նմանատիպ
Այսօր՝ սեպտեմբերի 10-ին, Սյունիքի առաջին ատյանի դատարանը մասնակիորեն բավարարեց Պրոբացիայի ծառայության միջնորդությունը Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի նկատմամբ։
«Դատապարտյալ Առուշ Առուշանյանի նկատմամբ դատարանը 2022 թվականի մարտի 28–ի դատավճռով նշանակված պատիժը ՏԻՄ ղեկավար պաշտոն զբաղեցնելու իրավունքից 5 տարի ժամկետով զրկելը փոխարինեց 1 տարի 8 ամիս 3 օր ժամկետով ազատազրկման։ ՏԻՄ ղեկավար պաշտոն զբաղեցնելու իրավունքից զրկելու 3 օրը հաշվարկելով ազատագրական մեկ օրի դիմաց»,–հայտարարեց Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վարսենիկ Մելքոնյանը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում