Google-ը կտուգանվի 2,4 մլրդ եվրոյի չափով
Նմանատիպ
Լյուքսեմբուրգի Եվրոպական դատարանը վճիռ է կայացրել՝ համաձայն որի Google ընկերությանը պարտավորեցվել է 2,4 մլրդ եվրո տուգանք վճարել՝ ԵՄ մրցակցության կանոնը խախտելու համար։ Դատարանի համապատասխան որոշման մասին հաղորդում է ТАСС գործակալությունը։
Որոշման մեջ նշված է, որ տուգանքը սահմանվել է «Google-ի կողմից իր մենաշնորհային դիրքը չարաշահելու և սեփական վաճառքի ծառայությանն աջակցելու նպատակով»։
Դատարանը որոշել է, որ Google-ի պահվածքը խտրական է եղել և ոտնահարել է մրցակցության սկզբունքը։
Հիշեցնենք, որ 2023թ․ հունիսին Եվրահանձնաժողովը մեղադրել է Google-ին՝ գովազդային քաղաքականության մեջ հակամենաշնորհային օերնսդրությունը խախտելու համար։ Եվրահանձնաժողովը վերջին տարիներին բազմամիլիարդանոց տուգանքներ է սահմանել ամերիկյան տեխնոլոգիական հսկաների նկատմամբ՝ այդ թվում Microsoft-ի, Google-ի և Amazon-ի։
Հետևեք մեզ նաև Telegram-ում