Ի՞նչ վիճակ է տիրում դպրոցներում՝ դասագրքերի հետ կապված
Նմանատիպ
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր՝ սեպտեմբերի 10-ին, Ազգային ժողովում հերքել է այն լուրը, համաձայն որի, դպրոցներում 13 դասագիրք բացակայում է։
««13 դասագիրք չի մտել դպրոց» արտահայտությունը կապ չունի իրականության հետ։ 10 դասագրքի պարագայում, որոնք հիմնականում վերաբերում են օտար լեզուներին և «Կենսաբանություն» ու «Քիմիա» առարկաներին, գործածվում են նախորդ տարվա դասագրքերը։ Դասագրքերի բացակայություն կա ընդամենը 2-3 առարկայի պարագայում, որոնցից երկուսը «Համակարգչային գիտություն», «Թվային գիտություն» առարկան է։ Այս դեպքում դասագիրքը շատ պայմանական է, որովհետև այդ առարկայի դասավանդման համար շատ ավելի այլ նյութեր են կարևոր։ Մյուսը՝ 10-րդ դասարանի «Պատմություն» առարկան է, որտեղ չենք ունեցել երաշխավորված դասագիրք և հատուկ գնում ենք այնպիսի մի եղանակի, ինչը պատմության ուսուցումը կդարձնի ավելի արդյունավետ՝ թղթապանակի և ուսումնական նյութերի միջոցով՝ զարգացնելով նաև երեխաների մտածողությունը»,- նշել է նա։
Հետևեք մեզ նաև Telegram-ում