Մինչև 2030 թվականը պետք է դառնանք էլեկտրաէներգիայի առումով ինքնաբավ երկիր․ Վրաստանի վարչապետ
Նմանատիպ
Մինչև 2030թ․ Վրաստանը պետք է դառնա էներգետիկ առումով ինքնաբավ երկիր։ Նման հայտարարությամբ է հանդես եկել Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։
«Մենք հավակնոտ նպատակ ունենք 2030-ին դառնալու ամբողջությամբ ինքնաբավ երկիր՝ էլեկտրաէներգետիկ առումով․ դրա համար արտադրվող էլեկտրաէներգիայի ծավալը պետք է գերազանցի սպառման ծավալներին։ Վստահ եմ, որ միասին մենք կհասնենք այդ նպատակին»,-Վրաստանի վարչապետն ասել է էներգետիկայի օրվան նվիրված միջոցառմանը։
Կոբախիձեի խոսքով՝ 2012 թվականին Վրաստանում արտադրվում էր 9698 մլն կՎտ*ժամ էլեկտրաէներգիա, իսկ ներկայումս՝ 14 911 մլն կՎՏ*ժամ։
Վերջին 12 տարում հարևան երկրում կառուցվել է 66 էլեկտրակայան՝ ընդհանուր 1255 ՄՎտ հզորությամբ։
Վրաստան էլեկտրաէներգիա արտահանող հիմնական երկիրն Ադրբեջանն է։ Այս տարվա առաջին կիսամյակում այդ երկիրը Վրաստան է արտահանել 2,5 մլն դոլարի էլեկտրաէներգիա։
Հետևեք մեզ նաև Telegram-ում