Նաթելաշվիլին որպես «21-րդ դարի անեկդոտ» Է գնահատել աբխազներին ինքնավարություն առաջարկելը

Դա 21-րդ դարի անեկդոտ Է. Վրաստանի Լեյբորիստական կուսակցության առաջնորդ Շալվա Նաթելաշվիլին News.ge հետ կայացած զրույցի ժամանակ այսպես Է արձագանքել վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի կողմից Աբխազիային եւ Հարավային Օսիային ինքնավարություն առաջարկելուն, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Աբխազներն ինքնավարություն չԷին ցանկանում, դրա համար Էլ Ռուսաստանն այնտեղ պատերազմ սկսեց: Մոտիվը եւ գաղափարական աստառն այն Էր, որ նրանց ինքնավարությունը չԷր բավարարում քսան տարի առաջ եւ դրանից Էլ վաղ: Այժմ նա ինքնավարություն Է առաջարկում, դա դինոզավրի վերականդանացում Է»,- հայտարարել Է Նաթելաշվիլին:

Ղարիբաշվիլին հոկտեմբերի 27-ին Թբիլիսիում կայացած մամուլի ասուլիսում աբխազներին ու օսերին ինքնավարություն եւ եվրոպական հեռանկար Է առաջարկել Վրաստանի կազմում:

«Ցանկանում եմ մեկ անգամ եւս դիմել մեր աբխազ եւ օս եղբայրներին. մենք նույն հողի զավակներն ենք, սա մեր տարածքն Է, մեզ միավորում Է նույն ցավը, եւ մենք պետք Է միասին շարունակենք ճանապարհը դեպի ապագա: Մենք իրոք ցանկանում ենք մեր աբխազ եւ օս եղբայրների հետ միասին ապրել միասնական Վրաստանում»,- հայտարարել Է Ղարիբաշվիլին:

«Դուք ունեցել եք ինքնավար հանրապետություն, եւ մենք նույնն ենք առաջարկում՝ ինքնավարություն, բայց միասնական ուժեղ Վրաստանի կազմում»,- հավելել Է Ղարիբաշվիլին:

Մինչդեռ Աբխազիայի ԱԳ նախարարությունը հայտարարել Է, որ վրացական կողմի առաջարկը «հերթական անգամ հաստատում Է ստեղծված իրողությունների համարժեք ընկալման կատարյալ բացակայությունը եւ տարածաշրջանի իրադրության անտեսումը»:

Իրենց հերթին, Հարավային Օսիայի իշխանությունները Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հայտարարությունը գնահատել են որպես «դատարկ խոսակցություն»:

«Մեզ հետաքրքիր չեն այդ դատարկ խոսակցությունները»,-ասել Է Հարավային Օսիայի արտաքին գործերի նախարար Դավիթ Սանակոեւը: Նա հավելել Է, որ «Հարավային Օսիան 25 տարի անկախ պետություն Է եւ արդեն վեց տարի Է, ինչ այդ անկախության ճանաչում Է ստացել»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում