Ո՞ւմից է Կիևը ձեռք բերել կասետային ռումբեր

Ո՞ւմից է Կիևը ձեռք բերել կասետային ռումբեր

Ուկրաինական բանակը Ռուսաստանի դեմ հակամարտությունում օգտագործում է թուրքական և իսրայելական արտադրության կասետային զինամթերք, թեև դժվար է հստակ ասել, թե ով է այն մատակարարել։ Այս մասին ասվում է Ժնևի «կոալիցիա ընդդեմ կասետային զինամթերքի» կազմակերպության 2024 թվականի զեկույցում։

«2022 թվականի դեկտեմբերին լուսանկարվել են իսրայելական արտադրության կասետային զինամթերքով 120 միլիմետրանոց ականանետային արկեր կամ դրանցից պատճենված ԷՄ 971 ականանետային արկեր, որոնք գտնվում էին Ուկրաինայի զինված ուժերի տրամադրության տակ։ Թեև այդ զինատեսակի արտադրողն Իսրայելն է, սակայն հայտնի չէ, թե ինչպես կամ ումից է Ուկրաինան ձեռք բերել դրանք»,-ասված է փաստաթղթում։

Նշվում է, որ Թուրքիայի և Ուկրաինայի բարձրաստիճան պետական պաշտոնյաները հերքել են ամերիկյան լրատվամիջոցների 2023 թվականի հունվարյան հաղորդագրությունը, որում ասվում էր, որ Թուրքիան կասետային զինամթերք է փոխանցել Ուկրաինային 2022 թվականի նոյեմբերին։

«Սակայն 2023 թվականի օգոստոսին սոցիալական ցանցերում տարածվեցին լուսանկարներ, որոնցում հստակ երևում էին թուրքական արտադրության 155 միլիմետրանոց Մ483Ա1 Կասետային զինամթերքը, որն օգտագործվում էր Ուկրաինայի Զինված ուժերի կողմից»,-նշվում է զեկույցում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում