Արմենը Աշոտյանը դուրս է եկել «Նուբարաշեն» ՔԿՀ-ից
11/09/2024 13:15
Նմանատիպ
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը դուրս է եկել «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկից՝ 454 օր անազատության մեջ մնալուց հետո։
Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի դատավոր Վահե Դոլմազյանը սեպտեմբերի 10-ին որոշել էր Աշոտյանի կալանքը փոխարինել համակցված այլ խափանման միջոցներով` գրավով ու տնային կալանքով։ Դատարանի նշանակած 25 մլն դրամ գրավը պետք է վճարվեր 2 օրվա ընթացքում, ինչն արդեն արվել է։
Աշոտյանին «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկից դուրս են բերել ՔԿՀ մեքենայով։
Հետևեք մեզ նաև Telegram-ում