Հոկտեմբերի 1-ից ՆԱՏՕ-ն կունենա նոր գլխավոր քարտուղար
11/09/2024 15:24
Նմանատիպ
ՆԱՏՕ-ի նոր գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտտեն պարտականություններին կանցնի հոկտեմբերի 1-ին՝ պաշտոնական արարողությունից անմիջապես հետո։
«Երեքշաբթի՝ հոկտեմբերի 1-ին լրանում է Ստոլտենբերգի պաշտոնավարման վերջնաժամկետը։ Նրան կփոխարինի Նիդեռլանդների նախկին վարչապետ Մարկ Ռյուտտեն»,-ասված է դաշինքի տարածած հաղորդագրության մեջ։
Այդ առիթով Բրյուսելում՝ ՆԱՏՕ-ի շտաբ-բնակարանում կկայանա նոր գլխավոր քարտուղարին լիազորությունների հանձնման պաշտոնական արարողությունն ու մամուլի ասուլիս։
Հետևեք մեզ նաև Telegram-ում