Տպավորություն է, որ Ալեն Սիմոնյանը չի հետևել Նիկոլ Փաշինյանի մամուլի ասուլիսին․ Զախարովա
Նմանատիպ
Այնպիսի տպավորություն է, որ Ալեն Սիմոնյանն ուշադիր չի հետևել Նիկոլ Փաշինյանի մամուլի ասուլիսին։ Այս մասին լրագրողների հետ ճեխազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ անդրադառնալով ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի այն հայտարարությունը, թե Հայաստանի իշխանությունները պետք է մտածեն Թուրքիայի հետ սահմանին ռուս սահմանապահների գտնվելու նպատակահարմարության մասին։
«Հայաստանում ռուս սահմանապահների ներկայությունը կարգավորող 1992 թվականի հիմնարար փաստաթուղթը հանրապետությունում ռուսական սահմանապահ զորքերի կարգավիճակի մասին պայմանագիրն է, որն անսահմանափակ ժամկետով է»,- նշել է ԱԳՆ ներկայացուցիչը։
Ըստ Զախարովայի՝ ռուս սահմանապահները բազմիցս ապացուցել են հայ-թուրքական սահմանին իրենց ներկայության արդիականությունը։
«Արդյունավետ լայնածավալ փոխգործակցություն է հաստատվել այս ուղղությամբ, ինչը, ըստ երևույթին, նյարդայնացնում է Երևանի որոշ քաղաքական գործիչների: Հարևանների հետ չկարգավորված հարաբերությունների պայմաններում արժե մտածել անվտանգության մասին»,- շեշտել է նա։
Հետևեք մեզ նաև Telegram-ում