Amazon-ը 14 մլրդ եվրո ներդրում կանի Մեծ Բրիտանիայում
11/09/2024 17:56
Նմանատիպ
Ամերիկյան Amazon ինտերնետ կորպորացիան այսօր հայտարարել է, որ Մեծ Բրիտանիայում տվյալների կենտրոնների շինարարության համար կներդնի 14 մլրդ եվրո։ Ներդրումները նախատեսված են մինչև 2028թ․ և կուղղվեն կոնկրետ Amazon Web Services ամպային ծառայությունների զարգացմանը։ Ընկերությունը նաև հաղորդում է, որ այդ նախագծերի շնորհիվ կբացվի շուրջ 14 հազար աշխատատեղ ոլորտում։
Amazon-ն առաջին ներդրումները Մեծ Բրիտանիայում արել է 2016-ին։ Ամպային ծառայությունների զարգացման մեջ երկրի տարածքում ներդրվել է 3 մլրդ եվրո, ստեղծվել է շուրջ 6 000 աշխատատեղ։
Ընկերությունը նշում է, որ ամպային ծառայությունների զարգացման շնորհիվ Մեծ Բրիտանիայի ընկերությունները ևս կօգտվեն դրանցից՝ այդ թվում AstraZeneca-ն, Deliveroo-ն, easyJet-ը և այլն։
Հետևեք մեզ նաև Telegram-ում