Ռուսաստանը հավատարիմ կմնա «Զանգեզուրի միջանցք»-ի հարցով Իրանի հետ պայմանավորվածություններին

Ռուսաստանը հավատարիմ կմնա «Զանգեզուրի միջանցք»-ի հարցով Իրանի հետ պայմանավորվածություններին

Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարի և իր իրանցի գործընկերոջ հանդիպման ընթացքում Ռուսաստանը վերահաստատել է իր աջակցությունը Իրանի տարածքային ամբողջականությանը, այդ թվում՝ Պարսից ծոցում իրանական երեք կղզիների հարցում: Այս մասին հայտնում են իրանական աղբյուրները։

Միաժամանակ Ռուսաստանը հայտարարել է Զանգեզուրի միջանցքի հարցով Թեհրանի հետ նախորդ պայմանավորվածություններին հավատարիմ մնալու մասին։

Աղբյուրների տեղեկացմամբ՝ հանդիպումն ընդգծում է երկու երկրների միջև սերտ հարաբերությունների կարևորությունը և Ռուսաստանի պատրաստակամությունը՝ աջակցելու տարածաշրջանային կայունությանը:

Նշվում է նաև, որ իրանական կողմը պատրաստակամություն է հայտնել խորացնել համագործակցությունը հատկապես տնտեսական ոլորտում, ինչը Իրան-Ռուսաստան հարաբերությունների կարևոր մասն է:

Հետևեք մեզ նաև Telegram-ում