Ուկրաինան մերժել է Գերմանիայի կանցլերի առաջարկները

Ուկրաինան մերժել է Գերմանիայի կանցլերի առաջարկները

Ուկրաինան չի աջակցի Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի՝ Ռուսաստանի հետ հակամարտության կարգավորման խաղաղ ծրագրին։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի արտաքին քաղաքական գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Գեորգի Տիխիխը:

«Մենք հստակ դիրքորոշում ունենք՝ սպասվում է խաղաղության գագաթնաժողով, բոլոր այն երկրներին, որոնք ցանկանում են իրենց ներդրումն ունենալ, մենք հրավիրում ենք մասնակցել այդ գործընթացին»,- նշել է նա։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Շոլցը մշակում է ուկրաինական հակամարտության կարգավորման սեփական ծրագիրը, որը պետք է դառնա Մինսկի համաձայնագրերի նոր տարբերակը։ Ըստ տեղեկությունների՝ Գերմանիայի կանցլերը ցանկանում է փոխզիջումային համաձայնագիր կնքել, ըստ որի, Ռուսաստանը պետք է որոշ տարածքներ հանձնի:

Հետևեք մեզ նաև Telegram-ում