Անհետացած զենքի մեծ քանակ ունենք․ Փաշինյան
Նմանատիպ
44-օրյա պատերազմից հետո անհետացած զենքի մեծ քանակ ունենք։ Այս մասին կառավարության նիստի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«44-օրյա պատերազմից հետո մեծ քանակությամբ անհետ կորած զենքեր կան։ Հանձնարարել եմ, որպեսզի այդ զենքերը հայտնաբերվեն ու առգրավվեն։ Անվտանգության խորհրդի նիստում քննարկել ենք այդ հարցը, ՆԳՆ-ի հետ մշակել ենք զենքի հայտնաբերման նոր մեթոդ։ Ուրախությամբ պետք է նշեմ, որ կան արդեն որոշակի հաջողություններ»,-նշեց Փաշինյանը։
Անդրադառնալով քննարկվող թեմային, ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը նշեց, որ Հայաստանում աճել են զենքի գործադրմամբ կատարվող ծանր հանցագործությունները։
«Առաջին կիսամյակի ընթացքում ունենք 18 հազար 818 դեպք, մինչդեռ, 2023 թվականի նույն ժամանակահատվածում եղել է 19 հազար 891 դեպք։ 2023-ին բացարձակ մեծամասնությունը ոչ մեծ ու միջին ծանրության հանցագործություններն էին, պատկերը չի փոխվել նաև այս կիսամյակի ընթացքում»,- ասաց նա։
Ըստ գկխավոր դատախազի՝ 2023-ի առաջին կիսամյակի հետ համեմատած՝ ծանր հանցագործությունները ևս նվազել են։
«Բայց, դրան հակառակ, ունենք մեզ անհանգստացնող վիճակագրություն՝ աճել են առանձնապես ծանր հանցագործությունները, ինչն է մեզ համար մտահոգիչ ու վերլուծության ինքնուրույն առարկա կդառնա՝ զենքի գործադրմամբ առանձնապես ծանր հանցագործությունների դեպքերի աճն է»,- մանրամասնեց Վարդապետյանը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում