Հնդկաստանում անհայտ հիվանդությունից 15 մարդ է մահացել՝ այդ թվում երեխաներ

Հնդկաստանում անհայտ հիվանդությունից 15 մարդ է մահացել՝ այդ թվում երեխաներ

Հնդկաստանի արևմուտքում հանկարծակի բռնկված անհայտ հիվանդությունից 15 մարդ է մահացել: Այդ մասին հայտնում է Hindustan Times-ը։ Վերջին ութ օրվա ընթացքում Հնդկաստանի Լախպատ քաղաքում տարածված տենդը 15 հոգու կյանք է խլել․ մահացածների թվում կան նաև երեխաներ։

Լրատվամիջոցի հաղորդմամբ՝ պատկան մարմիններին դեռևս չի հաջողվել պարզել հիվանդության պատճառը կամ հարուցիչը։ Սկզբում մասնագետները կասկածել են թոքաբորբի վրա, սակայն  կատարված ուսումնասիրությունները բացառել են H1N1 գրիպի վիրուսի, խոզի գրիպի, մալարիայի և դենգե տենդ առկայությունը:

Մահացածների հետազոտություններն ուղարկվել են Պունա քաղաքի վիրուսաբանության ազգային ինստիտուտ։

«Արդյունքները կստացվեն մեկ-երկու օրից, ինչից հետո կպարզվի՝ դա հայտնի՞ վիրուս է, թե՞ նոր բան»,-ասել է տեղի վարչակազմի ներկայացուցիչ Ամիտ Արորան։

Հետևեք մեզ նաև Telegram-ում