Առուշի պաշտոնի համար մարտերը սկսված են․ «Հրապարակ»
Նմանատիպ
«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Առուշ Առուշանյանի շուրջ սեղմվող օղակը ոգեւորել է ՔՊ-ական պատգամավոր, գորիսեցի Արմեն Խաչատրյանին։ Մեր աղբյուրները հայտնում են, որ նա հիմիկվանից պատրաստվում է Գորիսի հաջորդ ընտրություններին, որոնք լինելու են 2026 թվականի աշնանը՝ խորհրդարանական ընտրություններից հետո: Իշխանական գործընկերների շրջանում նա ասել է՝ եթե Առուշին իսկապես չեզոքացնեն, ապա ինքը բոլոր շանսերն ունի Գորիսի հաջորդ համայնքապետը դառնալու: Ավելին՝ անկեղծացել է, որ այդ հարցով դիմել է Նիկոլ Փաշինյանին, թեպետ դեռ «դաբրո» չի ստացել, բայց չի էլ մերժվել։
Բանն այն է, որ իշխանությունները դեռ Առուշ Առուշանյանի հետ հարցերը լուծված չեն համարում, մինչեւ խորհրդարանական ընտրությունները դեռ շատ ջրեր կարող են հոսել, եւ իրավիճակը կթելադրի՝ ինչ որոշում կկայացնեն։ Ի դեպ, մինչեւ 2025-ի աշունը իշխանության օրակարգում է Գորիս եւ Տեղ համայնքները միավորելու ծրագիրը։ Սա նշանակում է, որ Գորիսի հաջորդ համայնքապետը, ըստ էության, Սյունիքի մոտ կեսի ղեկավարն է լինելու։
Մանրամասները՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում
Հետևեք մեզ նաև Telegram-ում