Իտալիան Կիևին թույլ չի տվել՝ իր զենքը Ուկրաինայի սահմաններից դուրս օգտագործելու

Իտալիան Կիևին թույլ չի տվել՝ իր զենքը Ուկրաինայի սահմաններից դուրս օգտագործելու

Հռոմը համաձայնություն չի տվել Կիևին՝ իրեն ուղարկված զենքն Ուկրաինայից դուրս օգտագործելու։ ТАСС գործակալության փոխանցմամբ՝ նման հայտարարությամբ է հանդես եկել Իտալիայի ԱԳ նախարար Անտոնիո Տայանին։

«Իտալիան թույլտվություն չի տվել, որ իր զենքն օգտագործվի Ուկրաինայի սահմաններից դուրս»,-Տայանին այդպես է պատասխանել լրագրողների այն հարցին, թե ինչ է լինելու, եթե հանվի  հեռահար հրթիռների օգտագործման վրա դրված սահմանափակումը և դրանով հարվածեն ՌԴ տարածքին։

Նշվում է, որ նման սցենար քննարկվում է թե’ ԵՄ-ում, թե’ ԱՄՆ-ում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում