ԱԻՆ-ում նոր նշանակումներ են կատարվել

ՀՀ ԱԻ նախարար Արմեն Երիցյանի հրամանով հոկտեմբերի 29-ին նախարարության համակարգում կատարվել են մի շարք նոր նշանակումներ: Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, նշանակումները կատարվել են ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության Մալաթիա-Սեբաստիա բաժնի թիվ 4, ինչպես նաև Արագածոտնի, Վայոց ձորի և Տավուշի մարզային հրշեջ-փրկարարական ջոկատներում:

ԱԻ նախարարի մեկ այլ հրամանով` ՀՀ ԱԻՆ Աղետների բժշկության տարածաշրջանային կենտրոնի բաժնի պետ Հերմինե Նավասարդյանին շնորհվել է փ/ծ փոխգնդապետի կոչում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում