Telegram-ը համագործակցում է Ֆրանսիայի իրավապահ մարմինների հետ
Նմանատիպ
Telegram մեսենջերը սկսել է համագործակցել Ֆրանսիայի ժանդարմերիայի ու ազգային ոստիկանության հետ՝ մասնավորապես հանցագործներին որոնելու համար տվյալներ տրամադրելով։ Այդ մասին հայտնում է ֆրանսիական Liberation թերթը։
Պարբերականի տեղեկություններով՝ Telegram-ը տեղեկություն է փոխանցել, որը կօգնի նույնականացնել կասկածյալներին՝ այդ թվում երեխաների նկատմամբ հանցագործություն կատարածներին։ Ֆրանսիայի դատախազության կիբեռհանցագործության դեմ պայքարի բաժնի ղեկավար Ժոաննա Բրուսը հաստատել է, որ մեսենջերը սկսել է ակտիվորեն համագործակցել իրավապահ մարմինների հետ։
Telegram-ի հետ համագործակցության մասին հաղորդել է նաև Բելգիայի դաշնային դատախազությունը։
Հիշեցնենք, որ օգոստոսի 24-ին Ֆրանսիայի Լե Բուրժե օդանավակայանում կալանավորել են Telegram-ի հիմնադիր Պավել Դուրովին։ Նրան մեղադրանք է առաջադրվել վեց կետով։ Դուրովին արգելված է լքել Ֆրանսիան։
Հետևեք մեզ նաև Telegram-ում