Արհեստական բանականության նոր մոդելը՝ ChatGPT o1-ը մտածում է մարդու պես և լուծում տրամաբանական խնդիրներ
Նմանատիպ
OpenAI-ն նոր լեզվական մոդել է ներկայացրել՝ ChatGPT o1-ը, որն ընդունակ է վերլուծել և տրամաբանորեն կատարել առաջադրանքները՝ մարդկային մտածողությանը բավականին մոտենալով։ Այդ մասին հայտնում է 3DNews-ը։
ChatGPT o1-ը գոհացուցիչ արդյունք է ցույց տվել թեստերի ու մրցույթների ժամանակ՝ մասնագետների ցուցաբերած արդյունքների համեմատ։ 2024թ․ Ինֆորմատիկայի միջազգային օլիմպիադայում ծրագրավորման ոլորտում այս մոդելը զբաղեցրել է 49-րդ հորիզոնականը և Codeforces հարթակում գերազանցել մասնակիցների 89 տոկոսի ցուցաբերած արդյունքներին։ Ամերիկյան մաթեմատիկայի օլիմպիադայում (AIME) այն ներառվել է ԱՄՆ 500 լավագույն ուսանողների շարքում։
Բնագիտական գիտություններում o1 մոդելը գերազանցել է գիտությունների թեկնածուների ու դոկտորների սպասելիքները։ Աղբյուրի փոխանցմամբ՝ մոդելը մշակողները նշում են, որ դա դեռևս չի նշանակում, թե այն վեր է ցանկացած գիտության թեկնածուից, բայց ապացուցել է, որ կարող է բարձր որակավորմամբ մասնագետի պես կատարել տարբեր բարդ առաջադրանքներ։
OpenAI-ի տվյալներով՝ նոր մոդելն իր հնարավորություններով գերազանցում է GPT-4o-ին՝ հատկապես տրամաբանական մտածողության առումով։ Այն կարողացել է լուծել AIME-ի թեստերի 83 տոկոսը՝ այն դեպքում, երբ GPT-4o-ն ընդամենը 13 տոկոսն է լուծել։
GPT-4o-ը նոր մոդելին զիջում է նաև հանրագիտարանային գիտելիքներով և չի կարող մշակել վեբ կայքեր, ֆայլեր և պատկերներ։
o1 մոդելի հաջողությունը բացատրվում է նախ և առաջ՝ ուսուցման ալգորիթմներով, որը թույլ է տալիս բարելավել արդյունքները՝ գտնելով և ուղղելով սխալները, գտնելով խնդիրների լուծման տարբեր մոտեցումներ։
ChatGPT Plus-ի և Team-ի օգտատերերը արդեն կարող են օգտվել o1 մոդելից ChatGPT-ում: o1-preview-ն և o1-mini-ն կարելի է ընտրել էկրանի վերևի ձախ անկյունից։
Հետևեք մեզ նաև Telegram-ում