Իրանն ուղեծիր է արձակել «Չամրան 1» հետախուզական հրթիռը
14/09/2024 14:50
Նմանատիպ
Այսօր առավոտյան արձակվել է իրանական հետախուզական «Չամրան 1» հրթիռը և 500 կմ բարձրության վրա հաջողությամբ դուրս եկել ուղեծիր։ Ինչպես գրում է IRNA գործակալությունը, արբանյակը մշակվել է «Իրանի էլեկտրոնային արդյունաբերության» (IEI) և մի շարք մասնավոր ընկերությունների հետ համատեղ։
Արբանյակը կշռում է 60 կգ, իսկ հիմնական խնդիրը բարձրության վրա՝ ուղեծրում ապարատային ու ծրագրային համակարգերի թեստավորումն է։
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի օդային-տիեզերական ուժերի մասնագետների կողմից մշակված «Գաեմ-100» հրթիռակիրը նույնպես հաջողությամբ է կատարել ներկայացված առաջադրանքը՝ «Չամրան 1»-ը հասցնելով ուղեծիր։
Հետևեք մեզ նաև Telegram-ում