Ռուսաստանը պատրաստ է օգնել Հայաստանին, ելնելով տարածքային ամբողջականության սկզբունքից․ ՌԴ փոխվարչապետ

Ռուսաստանը պատրաստ է օգնել Հայաստանին, ելնելով տարածքային ամբողջականության սկզբունքից․ ՌԴ փոխվարչապետ

Ապաշրջափակումը հնարավոր է այն պայմանավորվածությունների շրջանակում, որոնք ձեռք են բերվել Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի ղեկավարների կողմից 2020 թվականի նոյեմբերի 9-ի համատեղ հայտարարությամբ։ Այդ մասին հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը՝ Հայաստանում՝ լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ։

«Ռուսաստանը միշտ պատրաստ է միանալ այս գործընթացին և պատրաստ է օգնել՝ ելնելով Հայաստանի ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և իրավազորության սկզբունքներից»,- ասել է նա։

Անդրադառնալով հայ-ռուսական հարաբերություններին, ՌԴ փոխվարչապետը նշել է, որ իր կարծիքով, Հայաստանի ու Ռուսաստանի միջև խնդիրները լրատվամիջոցներն են ուռճացնում:

«Պետք է կարողանալ տարբերել իրականությունը լրատվամիջոցների ներկայացրածից, քանի որ տեղեկատվական օրակարգը հաճախ չի արտացոլում իրականությունը»,- ասել է ՌԴ փոխվարչապետը։
Նա նշել է` Հայաստանի ու Ռուսաստանի միջև ապրանքաշրջանառությունն ավելանում է և, որ Հայաստանը շատ ակտիվ դերակատարում ունի ԵԱՏՄ-ում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում