Կհաջողվի՞ ԱՄՆ-ին խուսափել միջուկային պատերազմից
Նմանատիպ
ԱՄՆ-ին չի հաջողվի նստել օվկիանոսից այն կողմ, եթե Եվրոպայում միջուկային հակամարտություն սկսվի, Վաշինգտոնը պետք է դադարեցնի կրակի հետ խաղալը։ Այս մասին Ռոսիա-24 հեռուստաալիքի եթերում հայտարարել է ԱՄՆ-ում ՌԴ դեսպան Անատոլի Անտոնովը:
«Ինձ այլ բան է զարմացնում. մենք հարյուր անգամ ասել ենք, որ միջուկային պատերազմ չի կարող լինել միջուկային պետությունների, առավել ևս՝ ԱՄՆ – ի և Ռուսաստանի միջև։ Նման պարագայում հաղթողներ չեն լինի: Բայց այստեղ ԱՄՆ-ում ինչ-որ պատրանք է, որ եթե հակամարտություն լինի, ապա այն չի տարածվի իրենց տարածքում։ Ես փորձում եմ անընդհատ նրանց հասցնել մի թեզ՝ ամերիկացիներին չի հաջողվի նստել օվկիանոսի ջրերի հետևում, այս պատերազմը կազդի բոլորի վրա»,-նշել Է դեսպանը։
«Դրա համար էլ մենք անընդհատ ասում ենք՝ պետք չէ խոսել նման հռետորաբանությամբ ու պետք չէ խաղալ կրակի հետ», – հավելել Է նա։
ԱՄՆ-ում ՌԴ դեսպանն անդրադարձել է նաև ռուս-ամերիկյան հնարավոր երկխոսությանը, նշելով, որ ԱՄՆ-ն պատրաստ չէ Ուկրաինայի հարցով Ռուսաստանի հետ բանակցություններին, ամերիկյան իշխանությունները պնդում են, իբր չեն կառավարում ուկրաինացիներին։
Անտոնովը նշել է, որ Կապիտոլիումում ռուսատյացությունն այնքան ուժեղ է, որ Ռուսաստանի նկատմամբ որևէ դրական բան ակնկալել պետք չէ։
Հետևեք մեզ նաև Telegram-ում