Պատրաստվո՞ւմ է ԱՄՆ-ն զորք ուղարկել Ուկրաինա
Նմանատիպ
ԱՄՆ-ն մտադիր չէ Ուկրաինայում հակամարտության մասնակից դառնալ, այդ թվում՝ իր զորքերն ուղարկել այնտեղ։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Մեթյու Միլլերը:
«Մենք հստակ հասկացրել ենք, որ մտադիր չենք Ուկրաինայում դառնալ հակամարտության մասնակից, այդ թվում՝ այնտեղ ուղարկել մեր զինված ուժերը»,-նշել է Միլլերը, լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում:
ԱՄՆ պետդեպի ներկայացուցիչն անդրադարձել է նաև Վլադիմիր Պուտինի վերջին հարցազրույցին, նշելով, որ ԱՄՆ-ն ուշադիր հետևում է Ուկրաինայի հակամարտությանը Արևմուտքի մասնակցության հետևանքների մասին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի խոսքերին, բայց կշարունակի զենք մատակարարել Ուկրաինայի զինված ուժերին թե՛ առանձին, թե՛ կոալիցիայի կազմում։
«Իհարկե, մենք մեծ ուշադրություն ենք դարձնում այն ամենին, ինչ ասում է Պուտինը, բայց կշարունակենք զենք մատակարարել Կիևին, ինչպես նաև մասնակցել Ուկրաինայի զինված ուժերի օգնության միջազգային կոալիցիային»,-հավելել է Միլլերը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում