Ամենամոտ ապագայում առաջընթաց կապահովենք նաև Հայաստան-Վրաստան սահմանազատման գործընթացում․ Փաշինյան
Նմանատիպ
Ակնկալում ենք, որ ամենամոտ ապագայում գործնական առաջընթաց կապահովենք նաև Հայաստան-Վրաստան սահմանազատման գործընթացում․ այդ առումով ունենք ընդհանուր ըմբռնում։ Թբիլիսիում Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ հանդիպմանն այդ մասին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Վերջին տարիներին Հայաստանի և Վրաստանի հարաբերությունները զգալիորեն ակտիվացել են, ինչի շնորհիվ մեզ հաջողվել է ընդլայնել մեր երկրների միջև ծավալված բազմաբովանդակ փոխգործակցությունը։ Գործընկերությունը հունվար ամսին հասցվեց ռազմավարական մակարդակի։ Հայաստանն ու Վրաստանը փոխադարձաբար հարգում են միմյանց տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը»,-նշեց Փաշինյանը՝ հավելելով, որ տարածաշրջանի երկրների փոխհարաբերությունները պետք է լինեն այնպես, ինչպես Հայաստանինն ու Վրաստանին են` հիմնված փոխադարձ հարգանքի, ընդհանուր շահերի և համընդհանուր զարգացմանը միտված։
Վրաստանի վարչապետն էլ իր հերթին նշեց, որ Փաշինյանի հետ քննարկել են երկկողմ հարաբերությունները բոլոր ուղղություններով խորացնելու կարևորությունը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում