Արևմուտքը Storm Shadow հեռահար հրթիռներով կհարվածի՞ Ռուսաստանի տարածքներին
Նմանատիպ
Լոնդոնի պաշտոնյաներն առաջիկա օրերին Փարիզի և Բեռլինի գործընկերների հետ կքննարկեն ԱՄՆ-ից ստացվող նավիգացիոն տվյալների օգնությամբ և արևմտյան հրթիռներով Կիևի կողմից ՌԴ տարածքներին հարվածներ հասցնելու ծրագիրը։ Այս մասին հաղորդում է Bloomberg գործակալությունը՝ վկայակոչելով իր աղբյուրներին:
Գործակալության տվյալներով՝ ավելի վաղ Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը և ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը քննարկել էին այն ծրագիրը, ըստ որի, Ուկրաինան կարող է Storm Shadow հրթիռներով հարվածել ՌԴ-ի տարածքին՝ ԱՄՆ նավիգացիոն տվյալների օգնությամբ: Ընդ որում, Բայդենը վախենում էր նման քայլից։
Բացի այդ Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը և Իտալիայի վարչապետ Ջորջ Մելոնին նույնպես կքննարկեն Կիևի կողմից բրիտանական Storm Shadow հրթիռների կիրառման առաջարկը՝ ՌԴ-ի տարածքներին հարվածելու համար։
Իտալիայի կառավարության ներկայացուցիչները բազմիցս դեմ են արտահայտվել ուկրաինական զորքերի համար ՌԴ տարածքում հարվածների արգելքի վերացմանը։ Իտալիայի ԱԳ նախարար, երկրի փոխվարչապետ Անտոնիո Տայանին ավելի վաղ ընդգծել էր, որ Իտալիան Կիևին զենք է մատակարարում, որը պետք է օգտագործվի երկրի ներսում և այն պահում է վերահսկողության տակ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում