Ֆասթեքսն իրականացրել է Web3 դասընթաց Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակի համար

Ֆասթեքսն իրականացրել է Web3 դասընթաց Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակի համար

Fastexը Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակի աշխատակիցների համար իրականացրել է սեմինար-դասընթաց, որի շրջանակում ոլորտի մասնագետները կիսվել են Web3-ի իրենց գիտելիքներով և փորձով: Դասընթացի շրջանակում խոսնակները ներկայացրել են ոլորտային կարևոր թեմաներ և պատմել բլոկչեյն տեխնոլոգիաների հիմնական դրույթների, օրենդրական կարգավորումների նախագծերի, կիբեռանվտանգության ռիսկերի, ապակենտրոնացված հավելվածների և կրիպտո ոլորտի մասին, ինչպես նաև պատասխանել են մասնակիցների հարցերին։

Հաշվի առնելով այն, որ «Կրիպտոակտիվների մասին» ՀՀ օրենքի նախագծով սահմանված է հաճախորդների շահերի պաշտպանության նպատակով Ֆինանսական համակարգի հաշտարարին դիմելը, հետևաբար, այս ոլորտում Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակի աշխատակիցների գիտելիքների և հմտությունների բարելավումը կարևոր դեր կունենա կրիպտոակտիվների ոլորտում գործերի հետագա քննության ժամանակ։

Կողմերը կարևորել են պարբերաբար նմանատիպ նախաձեռնություններ իրականացնելու անհրաժեշտությունը:

 

Fastexի մասին

 Fastexն արագ զարգացող Web3 էկոհամակարգ է, որն իր օգտատերերին տալիս է հսկայական հնարավորություններ և հարմարավետ միջավայր՝ առաջարկելով Fastex Exchange փոխանակման հարթակը, Fastex Cardը, Fastex Walletը և ftNFTն՝ իր հարթակներով և ֆիջիթալ սփեյսներով: Fastexը կարևորում է անվտանգ և հուսալի միջավայրի ապահովումը համաշխարհային թվային ֆինանսների զարգացող աշխարհում՝ մշտապես հետևելով ոլորտի միտումներին։

Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին

Ֆինանսական համակարգի հաշտարարի ինստիտուտը հանդիսանում է վեճերի այլընտրանքային լուծման ինքնուրույն ձև:

Հաշտարարի մասնագիտական գործունեությունը ֆիզիկական անձանց և միկրոձեռնարկատիրության սուբյեկտների կողմից ֆինանսական կազմակերպությունների դեմ ներկայացվող պահանջների արագ, արդյունավետ, անվճար քննությունը և լուծումն է:

Հետևեք մեզ նաև Telegram-ում