Ամերիկյան և եվրոպական քաղաքները միջուկային հարվածի վտանգի տակ են
Նմանատիպ
ԱՄՆ իշխանությունները կարող են ամերիկյան և եվրոպական քաղաքները միջուկային հարվածի տակ դնել, Եթե Կիևին թույլ տան արևմտյան զենքերով հարվածել Ռուսաստանի տարածքին: Այս մասին հայտարարել է ԱՄՆ ԶՈՒ պաշտոնաթող սպա, վերլուծաբան Դենիել Դևիսը։
Վերլուծաբանի խոսքով՝ նման որոշման քննարկումը հիմնված է այն ենթադրության վրա, որ Ռուսաստանը չի պատասխանի նման սպառնալիքներին:
«Սակայն նրանք ռիսկի են դիմում, քանի որ Ռուսաստանի տարածքներին հարվածելու դեպքում ամերիկյան և եվրոպական քաղաքները կարող են հայտնվել սնկային ամպի տակ»,-ասել է Դևիսը:
Ինչպես նշել է սպան, Ուկրաինան արդեն քայլող դիակ է, և նրա հաղթանակին ոչ մի հնարավորություն չկա։ Հարցը միայն նրանում է, կարծում է փորձագետը, կհաջողվի արդյոք կանգնեցնել հակամարտությունը, նախքան այն գլոբալ բախման վերածվելը, թե՞ ոչ։
Ավելի վաղ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ ՆԱՏՕ-ի երկրների ներկայացուցիչները պետք է հասկանան, թե «ինչի հետ են խաղում», երբ խոսում են Ռուսաստանի տարածքներին հարվածելու մասին: Նրա խոսքով՝ Արևմուտքի ուղղակի մասնակցությունն Ուկրաինայի հակամարտությանը էապես կփոխի այն, ինչը կնշանակի, որ Հյուսիսատլանտյան դաշինքի անդամները՝ ԱՄՆ-ն և եվրոպական երկրները, պատերազմում են Ռուսաստանի դեմ:
«Մոսկվան որոշումներ կկայացնի՝ ելնելով իր առջև ծառացած սպառնալիքներից»,-նշել Է Պուտինը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում