Նոր ռեկորդ․ 19 մարդ միաժամանակ գտնվել է Երկրի ուղեծրի վրա
16/09/2024 18:27
Նմանատիպ
Ռուսական նոր՝ «Союз МС-26» տիեզերանավի գործարկումից հետո գրանցվել է նոր ռեկորդ․ NASA-ի տվյալներով՝ Երկրի ուղեծրի վրա միաժամանակ գտնվել է 19 մարդ։ Այդ մասին հայտնում է Kommersant-ը։
Նախորդ ռեկորդը սահմանվել էր 2023թ․ մայիսին՝ Չինաստանի կողմից պիլոտային «Շենչժոու-16» տիեզերանավի ուղեծիր դուրս գալուց հետո։ Այդ ժամանակ այնտեղ գտնվող մարդկանց թիվը եղել է 17։
Աղբյուրը նշում է, որ «Союз МС-26-ն արձակվել է սեպտեմբերի 11-ին։ Անձնակազմում ընդգրկված են եղել Ալեքսեյ Օվչինինը և Իվան ՎԱգները, ինչպես նաև ամերիկացի աստղաբան դոնալդ Պետտիտը։ Ենթադրվում է, որ նրանք կլինեն 202 օր։
Հետևեք մեզ նաև Telegram-ում