Վրաստանը կամրապնդի տարածաշրջանային կենտրոնի իր դերը.Գարիբաշվիլի

Վրաստանի կառավարության ղեկավար Իրակլի Գարիբաշվիլին հոկտեմբերի 29-ին Թբիլիսիում բացել Է «Վրաստանը՝ տարածաշրջանային կենտրոն և դարպաս Ասիայի  և Եվրոպայի միջև» միջազգային ներդրումային համաժողովը, տեղեկացնում  է «Նովոստի Գրուզիա»-ն:

«Այսօր Վրաստանը կենտրոնացած Է իր՝ որպես տարածաշրջանային կենտրոնի դերի ամրակայման վրա: Մենք կոնկրետ քայլեր ենք անում մեր անմիջական և ամենամոտ հարևանների հետ հարաբերությունները խորացնելու համար»,- հայտարարել Է Գարիբաշվիլին: Նրա խոսքով՝ Վրաստանի իշխանություններն ակտիվորեն զարգացնում են հարաբերությունները Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի հետ:

«Ճիշտ Է, Ռուսաստանի հետ հարաբերություններում մենք կանգնած ենք որոշակի մարտահրավերների առջև, բայց, այդուամենայնիվ, մենք որոշակի հաջողությունների ենք հասել լարվածության թուլացման, առեւտրի վերսկսման և այլ հարցերի տեսակետից»,- նշել Է Գարիբաշվիլին:

Նա ընդգծել Է, որ Վրաստանի զարգացման գլխավոր բաղադրիչներից մեկն ինտեգրացումն Է եվրոպական և եվրատլանտյան կառույցներին:

«Մեր անհողդողդ որոշումը՝ Էլ ավելի մերձենալ ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ, համընկնում Է տնտեսական և ժողովրդավարական վերափոխումների գործընթացը շարունակելու մեր նպատակի հետ»,- ասել Է Գարիբաշվիլին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում