ՀՀ ԱԱԾ-ն գնել է ձիերի թամբեր, պայտեր և մեխեր
17/09/2024 11:24
Նմանատիպ
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը 2024 թ. օգոստոսին 45 ձիու թամբ է գնել։ Այս մասին գրում է Sputnik Արմենիան։
Զբոսաշրջային կամ հեծելազորային թամբերի արժեքը կազմել է շուրջ 3,5 մլն դրամ:
Բացի այդ, ծառայությունը ձեռք է բերել պայտեր, մեխեր և ձիու համար անհրաժեշտ այլ պարագաներ։
ԱԱԾ–ն ձեռք է բերել նաև շների վարժեցման համար նախատեսված թևքեր և պաշտպանիչ կոստյումներ, շների տեղափոխման համար նախատեսված հատուկ նշանակության շարժական կոնտեյներ:
Չի բացառվում, որ այս ապրանքները ձեռք են բերվել սահմանապահ զորքերի կարիքների համար, որոնք գտնվում են ՀՀ ազգային անվտանգության ծառայության ենթակայության տակ։
Հետևեք մեզ նաև Telegram-ում