Մայր Տաճարի բացմանը Փաշինյանի մասնակցության մասին կլինի հավելյալ ծանուցում. Մուշեղ Սրբազան
17/09/2024 11:52
Նմանատիպ
Մայր Տաճարի բացման արարողությանը մասնակցելու հրավերներ իշխանություններին ուղարկվել են, իսկ ներկա գտնվելն իրենց որոշումն է։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի վարչատնտեսական բաժնի տնօրեն Գերաշնորհ Տեր Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը։
«Կարծում եմ, որ յուրաքանչյուր մարդու համար մեծ պատիվ պետք է լինի ներկա գտնվել այն արարողություններին, որոնք տեղի են ունենալու»,-հավելեց նա։
Լրագրողների հարցին՝ Նիկոլ Փաշինյանին հրավեր եղե՞լ է՝ Սրբազանը պատասխանեց, որ այդ մասով հավելյալ ծանուցում կլինի։
Հետևեք մեզ նաև Telegram-ում