Թուրքիան որոշել է զարկ տալ ատոմային էներգետիկայի զարգացմանը

Թուրքիան որոշել է զարկ տալ ատոմային էներգետիկայի զարգացմանը

Թուրքիայի էլեկտրաէներգիայի նախարար Ալփարսլան Բայրաքթարը հայտարարել է, որ անհրաժեշտ է վերացնել ատոմային էներգետիկայի ոլորտում առկա բոլոր առևտրային ու ֆինանսական սահմանափակումները։ 

«Ատոմային էներգետիկան մեր պայծառ ապագայի մասն է կազմում։ Այդ կապակցությամբ՝ մենք շեշտում ենք, որ խոչընդոտները, առկա առևտրային ու ֆինանսական սահմանափակումները, պատժամիջոցները պետք է վերացվեն։ Նման սահմանափակումները ոչ միայն դանդաղեցնում են տեխնոլոգիական պրոցեսը և տնտեսական զարգացումը, այլև խանգարում են հասնելու կայուն զարգացման համընդհանուր նպատակին։ Շատ կարևոր է, որ միջազգային քաղաքական դաշտում ատոմային էներգիայի օգտագործմանը ոչ թե խանգարող, այլ աջակցող քայլեր արվեն»,-ասել է թուրք պաշտոնյան։

Նրա գնահատմամբ՝ առաջիլա 20 տարիների ընթացքում Թուրքիայում էլեկտաէներգիայի անհրաժեշտ պաշարը կավելանա 4 տոկոսով։ 

«Որպեսզի բավարարենք պահանջարկը, մենք նախապատվություն ենք տալու ատոմային էներգիային»,-ասել է նա՝ հավելելով, որհամաձայն երկրի էներգետիկ երկարաժամկետ ռազմավարության՝ 2035թ․ Թուրքիայում կարտադրվի 7,2 ՄՎտ էլեկտրական հոսանք՝ շնորհիվ ատոմային էներգետիկայի, իսկ 2050-ին՝ 20 ՄՎտ՝ ներառյալ ատոմակայանն ու փոքր մոդուլային ռեակտորները։

Հետևեք մեզ նաև Telegram-ում