Xiaomi-ի նոր սմարթֆոնը՝ Redmi 14R-ն արդեն վաճառքում է

Xiaomi-ի նոր սմարթֆոնը՝ Redmi 14R-ն արդեն վաճառքում է

Չինական Xiaomi ընկերությունը ներկայացրել է նոր սմարթֆոն՝ Redmi 14R-ը։ Կատարելագործված ու պայծառ էկրանով նորույթը Չինաստանում արդեն վաճառքում է, իսկ գինը տատանվում է 155-265 դոլարի սահմաններում։

Սմարթֆոնն ունի Qualcomm Snapdragon 4 Gen պրոցեսոր, 8 ԳԲ օպերատիվ հիշողություն։

Redmi 14R-ի էկրանը 6,88 դյույմ է՝ HD+ հնարավորությամբ, 120 Հց թարամցման հաճախականությամբ։ Ինչպես նշված է ընկերության տարածած հայտարարության մեջ, էկրանը զգայուն է նաև թաց ձեռքերով աշխատելիս։Հիմնական տեսախցիկը 13 մեգապիքսելանոց է, իսկ հետևինը՝ 5 Մպ։ Redmi 14R-ն ունի  Android 14-ի բազայի վրա մշակված HyperOS օպերացիոն համակարգ։ Մոդելը հասանելի է չորս գույնի կաղապարով։

Հետևեք մեզ նաև Telegram-ում