Ադրբեջանը հրաժարվում է խաղաղության պայմանագիրը կնքելուց
17/09/2024 14:09
Նմանատիպ
Ադրբեջանը չի կարող Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրել այն պարագայում, երբ համաձայնեցված է տեքստի միայն 80%-ը։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Այխան Հաջիզադեն։
«Հայկական կողմն առաջարկում է կնքել խաղաղության պայմանագիր՝ հիմնվելով ներկայումս համաձայնեցված դրույթների վրա, սակայն փաստաթուղթը չի կարող վերջնական համարվել, քանի դեռ առկա բոլոր կետերը համաձայնեցված չեն»,- ասել է նա:
Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը կրկին անդրադարձել է ՀՀ Սահմանադրության փոփոխման պահանջին, նշելով․ «Քանի դեռ Հայաստանն իր օրենսդրական ակտերից չի բացառել տարածքային նկրտումները Ադրբեջանի նկատմամբ, երկու երկրների միջև խաղաղության մասին խոսք լինել չի կարող»,- շեշտել է խոսնակը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում