Բաղդադում 100կգ պայթուցիկով ականապատ մեքենա է վնասազերծվել

Իրաքի անվտանգության ուժերը Բաղդադի արևելքում վնասազերծել են պայթուցիկ մեքենա, որում կար 100 կգ պայթուցիկ սարքավորում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, մեքենան կայանված էր Աբիդի շրջանում:

Իրաքյան ուժերը 2 շաբաթների ընթացքում Դիյալա մարզում ոչնչացրել են «Իսլամական պետության» ակնառու ղեկավարներից երկուսին: Իրաքի բանակի ղեկավարներից Աբդ ալ Ամիր Զեյդի խոսքով` անվտանգության ուժերն ազգային կամավորական ջոկատների հետ միասին 2 շաբաթների ընթացքում ԻՊ-ի հայտնի ներկայացուցիչներ են սպանել: Ֆալլուջայից բանակի ղեկավարությունը տեղեկացրել է, որ այդ քաղաքում ԻՊ-ի տասնյակ անդամներ են ոչնչաացվել, այդ թվում` կազմակերպության ակնառու ներկայացուցիչ Սալահ ազ Զուբային:

Իրաքյան բանակը Սամրա-Սարսար ճանապարհը մաքրել է պայթուցիկ սարքավորումներից:

Ավելի վաղ Իրաքի ոստիկանությունը տեղեկացրել էր, որ հոկտեմբերի 27-ի երեկոյան Քրադա շրջանի Ուասիկ հրապարակում ականապատ մեքենա է պայթել, որի հետևանքով 15 մարդ է զոհվել, տասնյակ մարդիկ վիրավորվել են:

Հետևեք մեզ նաև Telegram-ում