Մեծ Բրիտանիայի սխալը կհանգեցնի միջուկային պատերազմի

Մեծ Բրիտանիայի սխալը կհանգեցնի միջուկային պատերազմի

Մեծ Բրիտանիան ահռելի սխալ կգործի՝ Ուկրաինային թույլ տալով հարվածներ հասցնել Ռուսաստանի խորքերը։ Այս մասին գրել է լրագրող Սայմոն Ջենքինսը, The Guardian պարբերականի համար հրապարակված հոդվածում:

«Ռուսաստանի դեմ բրիտանական հեռահար հրթիռներ օգտագործելու թույլտվությունը կարող է միջուկային մասշտաբների սխալ լինել։ Բրիտանական ռազմական ղեկավարների և հակամարտության հենց հեղինակի զինված կեցվածքն անիմաստ էր։ Այն միայն բորբոքեց ՆԱՏՕ-ի նկատմամբ թերահավատությունը՝ ԱՄՆ հնարավոր հաջորդ նախագահ Դոնալդ Թրամփի համար», – ասվում է հրապարակման մեջ։

«Արևմտյան քաղաքական գործիչները, ովքեր փորձում են իրենցից կոշտ տղաներ ներկայացնել, ոչ մի ծառայություն չեն մատուցում աշխարհին՝ անընդհատ խոստանալով Զելենսկուն լիակատար հաղթանակ։ Նրանք շատ լավ գիտեն, որ նման հաղթանակն անհնար է։ Միակ հարցն այն է, թե դա դեռ քանի մահվան և ավերածությունների կհանգեցնի», – ամփոփել է Ջենքինսը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում