Վրաստանի հետ սահմանի 2/3 մասը համաձայնեցված է․ Ադրբեջանի ԱԳՆ ներկայացուցիչ
Նմանատիպ
Ադրբեջանն ու Վրաստանը համաձայնեցրել են ընդհանուր սահմանի ⅔ մասը։ РИА новости-ի փոխանցմամբ՝ այսօր լրագրողների հետ ճեպազրույցում նման հայտարարություն ՝ արել Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Այխան Գաջիզադեն։
«1996թ-ից գործող հանձնաժողովն աշխատում է երկու երկրների միջև սահմանազատմամբ, և մինչև հիմա սահմանի ⅔-րդն է հաջողվել համաձայնեցնել։ Մենք գտնում ենք, որ ադրբեջանա-վրացական սահմանի հետ կապված վիճելի հարցեր չկան․ կան միայն չհամաձայնեցված հարցեր և դա բնական է»,-ասել է ադրբեջանցին։
Գաջիզադեն նաև ասել է, թե սահմանային գի]ը պետք է այնպես որոշվի, որ հետո դրան վերադառնալու խնդիր չլինի։
Ներկա դրությամբ, ըստ ադրբեջանցու, շարունակում են աշխաтել սահմանազատման ուղղությամբ։
Աղբյուրը նշում է, որ Վրաստան-Ադրբեջան սահմանի երկարությունը 480 կմ է։ Սահմանագծումն ու սահմանազատումն սկսվել է 1996թ․՝ երկկողմ միջկառավարական հանձնաժողովների կողմից։
Հետևեք մեզ նաև Telegram-ում