Ի՞նչ պատժի կարժանանա Թրամփի դեմ մահափորձ կատարողը
Նմանատիպ
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի դեմ մահափորձի մեջ կասկածյալին կարող է սպառնալ մինչև 20 տարվա ազատազրկում և 500 հազար դոլարի տուգանք՝ հրազեն պահելու արգելքը խախտելու համար։ Այս մասին ասվում է ԱՄՆ Դաշնային հետաքննական բյուրոյի հաղորդագրությունում։
«Ռայան Ուեսլի Ռաութին մեղադրանք առաջադրելու հավանական պատճառ կարող է դառնալ հրազենի և զինամթերքի տիրապետման մասին օրենքների խախտումը», – ասվում է հաղորդագրությունում, որն ուղղված է Ֆլորիդայի դատարանին:
Նշվում է, որ եթե կասկածյալին մեղավոր ճանաչեն զենքի տիրապետման մասին օրենքը խախտելու համար, ապա նրան կարող է սպառնալ 15 տարվա ազատազրկում և 250 հազար դոլարի տուգանք: Իսկ եթե դատարանը նրան մեղավոր է ճանաչում ջնջված սերիական համարով զենք ունենալու համար, ապա նրան սպառնում է ևս հինգ տարվա ազատազրկում և 500 հազար դոլար տուգանք ։
Հիշեցնենք, որ Թրամփի դեմ մահափորձի երկրորդ դեպքը տեղի է ունեցել սեպտեմբերի 15-ին Ֆլորիդայի գոլֆ ակումբի մոտ։ Իրավապահների տվյալներով՝ գաղտնի ծառայության աշխատակիցները կրակ են բացել չարագործի ուղղությամբ, որը թաքնվում էր թփերի մեջ։ Այն վայրում, որտեղ նրան նկատել են, հայտնաբերվել է ԱԿ-47 ինքնաձիգ՝ օպտիկական նշանառությամբ, երկու ուսապարկ և տեսախցիկ։ Թրամփի դեմ առաջին մահափորձը տեղի էր ունեցել հուլիսի 13-ին՝ Փենսիլվանիայում։
Հետևեք մեզ նաև Telegram-ում