Թուրքիայում ՃՏՊ-ի է ենթարկվել ածխահանքի փլուզումից տուժածներին օգնության գնացող խումբը

Թուրքիայում ճանապարհատրանսպորտային պատահարի է ենթարկվել Ստամբուլի քաղաքապետարանից Քարամանի Էրմենեք քաղաքում ածխահանքի փլուզման հետեւանքով տուժածներին օգնության մեկնած փրկարար-որոնողական անձնակազմը: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում են թուրքական ԶԼՄ-ները:

Անձնակազմը ՃՏՊ-ի է ենթարկվել Էրմենեքից 10 կմ հեռավորության վրա: Ավտոմեքենայի շրջվելու հետեւանքով վարորդը եւ անձնակազմի երկու փրկարար վիրավորվել են: Նշվում է, որ վարորդի վիճակը չափազանց ծանր է:

Անձնակազմը մեկնում էր Էրմենեք` մասնակցելու նախօրեին այդտեղ ածխահանքի փլուզման հետեւանքով հանքում պաշարված 18 հանքափորների փրկարար-որոնողական աշխատանքներին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում