ՀԱՊԿ-ը սպառնալիք է Հայաստանի անվտանգությանն ու ինքնիշխանությանը. Փաշինյան

ՀԱՊԿ-ը սպառնալիք է Հայաստանի անվտանգությանն ու ինքնիշխանությանը. Փաշինյան

ՀԱՊԿ-ում մեր անդամակցությունը սառեցրել ենք ոչ միայն այն պատճառով, որ ՀԱՊԿ-ը չի ապահովում ՀՀ-ի նկատմամբ իր ունեցած անվտանգային պարտավորությունները, այլև այն պատճառով, որ ՀԱՊԿ-ը ստեղծում է սպառնալիքներ ՀՀ անվտանգության, ՀՀ-ի հետագա գոյության, ինքնիշխանության և պետականության համար: Այս մասին համաշխարհային հայկական երկրորդ գագաթնաժողովին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։  

«Շատ է քննարկվում այն, որ ՀՀ-ն մտածում է ՀԱՊԿ վերադառնալու մասին։ Նախկինում էլ ենք ասել, որ մենք լիարժեք կվերականգնենք մեր գործունեությունը ՀԱՊԿ-ում միայն այն պարագայում, երբ մեր բարձրացրած հարցերին հնչեցվեն պատասխաններ։ Մեր այդ շեշտադրումից անցել է 2 տարի, պատասխանները չեն հնչել և ակնհայտ է, որ չեն հնչելու։ Ու ես կարող եմ ասել, որ ինչքան այդ պատասխանները չեն հնչում և համոզիչ չեն, ամեն րոպեի և վայրկյանի հետ ՀՀ-ն ավելի ու ավելի է հեռանում ՀԱՊԿ-ից»,-ասաց նա։

Փաշինյանը նշեց, որ կա արտահայտություն «точка невозврата»․ «Եթե չենք անցել «точка невозврата»-ն՝ անդառնալիության կետը, մեծ է հավանականությունը, որ այս իրավիճակի շարունակության դեպքում մենք կանցնենք այդ անդառնալիության կետը, և որևէ մեկը մեզ դրանում մեղադրելու լեգիտիմ առիթ և պատճառ չի ունենա»։

Փաշինյանի համոզմամբ՝ մեր անվտանգային ճարտարապետությունը, ըստ էության, ցույց է տվել իր արդյունավետությունը. Համաշխարհային հայկական երկրորդ գագաթնաժողովին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Ըստ նրա՝ աշխարհում չկա երկիր կամ ռազմական բլոկ, որը կարող է անվտանագություն ապահովել ՀՀ-ի համար։

«Այդ երկները իրենց շահերի բերումով ինչպես ուզեն կվարվեն մեզ հետ՝ երրորդ երկների հետ իրենց հարաբերությունները պարզելու համար»,-ասաց նա։
ՀՀ վարչապետը նշեց, որ, այո՛, ՀՀ-ն սկսել է բանակի և ԶՈւ-ի համար բարեփոխումներ անել, որը նաև Ադրբեջանում է  քննարկվում, թե իբր դա նշանակում է՝ ՀՀ-ն խաղաղություն չի ուզում։ Մինչդեռ, ըստ նրա, երկները ՄԱԿ-ի կանոնադրությամբ իրենց անվտանագությունը պաշտպանելու համար կարող են ձեռք բերել զինամթերք։

«ՀՀ-ն ճանաչում է տարածաշրջանի բոլոր երկրների տարածքային ամբողջականությունը, որևէ երկիրից չունենք տարածքային պահանջներ, այո՛, մենք ունենք օկուպացված տարածքներ՝ ավելի քան 200 մետր քառակուսի, բայց ՀՀ կառավարությունը ռազմական ճանապարհով այդ տարածքները վերադարձնելու խնդիր չի դնում, որովհետև կարծում ենք՝ Ադրբեջանի հետ ստորագրված կանոնակարգը սահմանազատման աշխատանքների վերաբերյալ հնարավորություն է տալիս և հավանական է, որ բանակցային կերպով կարողանանք այդ խնդիրը լուծել»,-ասաց նա։

Հետևեք մեզ նաև Telegram-ում