Իրանը կսրի՞ իրավիճակը Լիբանանում տեղի ունեցած դեպքերի ֆոնին
Նմանատիպ
ԱՄՆ-ն Իրանին կոչ է անում Լիբանանում տեղի ունեցածը չօգտագործել որպես էսկալացիայի առիթ: Այս մասին հայտարարել է Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Մեթյու Միլլերը:
Նշենք, որ երեկ՝ սեպտեմբերի 17-ին, լիբանանյան OTV հեռուստաալիքը, վկայակոչելով երկրի առողջապահության նախարար Ֆիրաս Աբյադին, հայտնել է, որ փեյջերների պայթեցման ժամանակ զոհվել է 8, որոնց մեծ մասը երեխաներ են և վիրավորվել է 2 800 քաղաքացի: Լրատվամիջոցների տվյալներով՝ Բեյրութի, Սայդայի և Տիրի հիվանդանոցները լեփ-լեցուն են տուժածներով:
«Մենք կոչ ենք անում Իրանին չօգտագործել ոչ մի միջադեպ և անկայունություն տարածաշրջանում էսկալացիայի դիմելու և լարվածությունն էլ ավելի մեծացնելու համար», – ասել Է Միլլերը ճեպազրույցի ժամանակ:
Նշենք, որ պայթյունի ժամանակ վիրավորվել է նաև Լիբանանում Իրանի դեսպանը։
Պետդեպի ներկայացուցիչը հավելել է, որ ԱՄՆ-ն որևէ առնչություն չունի կատարվածի հետ։
«Մենք տեղեկություններ ենք հավաքում։ Կարող եմ ձեզ ասել, որ ԱՄՆ-ն ներգրավված չէ դրանում, մենք նախապես տեղյակ չենք եղել», – նշել է նա։
Հետևեք մեզ նաև Telegram-ում